Հասարակական

Վահե Ղազարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Վահե Ղազարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հուլիսի 14-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․

«Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը, շտաբի պետ Արմեն Մկրտչյանն ու ոստիկանության շտաբի և մարզային վարչությունների շտաբների ղեկավար կազմը։ Վահե Ղազարյանը, անդրադառնալով տարածքային ստորաբաժանումների ծառայողների մասնագիտական գիտելիքների բարելավման հարցին, հանձնարարեց լրջորեն զբաղվել ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործմամբ ու կրթական մակարդակի բարձրացմամբ։ Այս համատեքստում ղեկավար կազմին հանձնարարեց նաև ակտիվացնել ենթակա ծառայողների հետ շփումը և ձեռնարկել գործնական քայլեր՝ հնարավորինս արագ ակնառու արդյունքի հասնելու համար։ Ոստիկանության պետը անդրադարձավ նաև ահազանգերի գրանցման, վարչական իրավախախտումների արձանագրման կարգին վերաբերող հարցերի՝ հանձնարարելով աշխատանքը կատարել անթերի։ Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվեցին նաև շտաբների գործունեությանը վերաբերող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում