Թրամփը պատշտանել է ԱՄՆ-ի նախագահի համար իր թեկնածությունը քվեարկության դնելու Քանիե Ուեսթի որոշումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանությունէ տալիս ամերիկացի ռեփ-կատարող Քանիե Ուեսթի՝ երկրի բարձրագույն պետական պաշտոնի հավակնելու որոշումը, բայց կարծում Է, որ ի վերջո երգիչը կպաշտպանի հանրապետականներին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հուլսի 9-ին հայտարարելէ Fox News հեռուստաալիքի եթերում:

«Ինձ դուր Է գալիս, որ նրա ձայնը կլսվի, բայց նա միշտ կլինի մեր կողմից»,- ասել Է Թրամփը՝ մեկնաբանելով Ուեսթի մտադրությունները նախագահական մրցարշավին մասնակցելու պլանների մասին: «Նա շատ լավ տղա Է, մենք նրա հետ հիանալի ընկերներ ենք,-հավաստիացրել Է պետության ղեկավարը:- կարծում եմ, ի վերջո նա կպաշտպանի մեզ»: Թրամփն ընդգծել Է, որ «անհրաժեշտ Է կանգնեցնել արմատականներին ձախերի թվից»: Ուեսթը հուլիսի 4-ին Twitter-ում գրել Է, որ պատրաստվում Է իր թեկնածությունը քվեարկության դնելու Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի պամար:

Հուլիսի 8-ին Forbes հանդեսում հրապարակված հարցազրույցում կատարողը ճշտել Է, որ պատրաստվում Է ԱՄՆ-ում մասնակցելու նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու ընթացիկ տարում: Ուեսթը նշել Է, որ այլեւս չի պաշտպանում Թրամփին, չնայած այն բանին, որ վերջին տարիներին եղել Է նրա կողմնակիցը:

Forbes հանդեսը ապրիլին Ուեսթին ճանաչել Է միլիարդատեր:

Նրա կարողությունը գնահատվում Է մոտավորապես 1,3 միլիարդ դոլար: Ուեսթը դասվում Է ԱՄՆ-ում ամենահանրաճանաչ ռեփ-կատարողների թվին: Երգիչն ստացել Է Grammy-ի ավելի քան 20 մրցանակ: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: Ընտրություններում դեմոկրատների թեկնածուն, ինչպես սպասվում Է կլինի ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, հանրապետականներից՝ Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները

Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել

Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից

Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները

ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. Պեսկով

Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը

Մասկի SpaceX ընկերությունը Լուիզիանայում կկառուցի հրթիռների արձակման իր ամենամեծ կայանը

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային