Իսրայելի երկու նախարարներ ինքնամեկուսացվել են կորոնավիրուսի պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցն անվտանգության նկատառումներով որոշել Է ինքնամեկուսացվել կորոնավիրուսով վարակված մարդու հետ շփվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Հանցն իրեն նորմալ Է զգում: Նա մեկուսացման մեջ կմնա մինչեւ որ պատրաստ լինեն կորոնավիրուսի նրա անալիզները: The Times of Israel թերթը հաղորդում Է, որ Երուսաղեմի եւ ժառանգության գործերի նախարար Րաֆի Պերեցը նույնպես ինքնամեկուսացվել Է այն բանից հետո, երբ իր խորհրդականներից մեկի մոտ հաստատվել Է COVID-19 վարակը: Մոտ ժամանակներս Պերեցը կորոնավիրուսի թեստ կհանձնի: Իսրայելում դժվարին իրադրություն Է ստեղծվել կորոնավիրուսի կապակցությամբ: Գարնանը, երբ աշխարհում կորոնավիրուսով վարակումների բարձրակետն Էր, այս երկրում իրադրությունն այնքան Էլ օրհասական չԷր, ինչպես բազմաթիվ երկրներում:

Իսրայելի ղեկավարությունն արագորեն կարանտին սահմանեց մոտավորապես մեկ ամսով, եւ այդ պատճառով այս երկրում հաջողվեց խուսափել մյուս պետությունների համեմատությամբ բարձր թվերից: Կորոնավիրուսի հետ կապված արգելքներն սկսել են երկրում չեղարկել մայիսի վերջից, բայց վերջին շաբաթներին վարակվածների թիվն սկսել Է արագորեն աճել, ուստի իշխանությունները որոշում են ընդունել կրկին սահմանափակումներ մտցնելու մասին: Համավարակի սկզբից ի վեր Իսրայելում հայտնաբերել Է ավելի քան 32,7 հազար վարակված, վերջին օրերին երկրում օրական հաստատվում Է մոտավորապես հազար նոր դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն English Русский

Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ

Ավելի քան 200 միլիոն դրամ արժողությամբ գույքն ապօրինի օտարելու գործով Արմեն Աշոտյանի և ևս 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է

Կոնգոյում էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ

Քուշները ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ժամանել է Իսրայել՝ Նեթանյահուի հետ բանակցությունների

Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել հունական «Օլիմպիակոս»

Բելգիայի հայտնի հայերը. ինչպես դուդուկը Վարդան Հովհաննիսյանին հասցրեց Եվրոպայի բեմեր

Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի շուրջ խաղաղության ծրագիրը խափանելու համար

Կալասը հայտարարել է աշնանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենամասշտաբային» փաթեթի մասին

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում

«ՖՐԵՍԿՈ»-ի շրջանակում կկայանա հանդիպում իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի հետ