Մանֆրեդ Վեբերը պատմական սխալ Է համարել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցման շուրջ բանակցությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը (ԵՄ) պետք Է դադարեցնի Թուրքիայի անդամակցման շուրջ բանակցությնունները, որոնք պատմական սխալ են դարձել: Հուլիսի 9-ին այդ մասին հայտարարել Է Եվրամիության խոշորագույն վերազգային քաղաքական կուսակցության՝ Եվրոպայի կոնսերվատիվ ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թուրքիայի ընդունման շուրջը բանակցությունները պատմական սխալ Էին, որը սոսկ պատրանք ստեղծեց եւ երկիրն ավելի մոտ չդարձրեց Եվրամիությանը: Մենք պետք Է դադարեցենենք ԵՄ-ին Թուրքիայի անդակցման բանակցությունները եւ մշակենք նոր օրինական հիմք այդ երկրի հետ մեր հարաբերությունների համար»,- հայտարարել Է նա՝ դիմելով ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին:

«Այո՛, մենք համագործակցել ենք Թուրքիայի հետ, եւ մնում են մի շարք ընդհանուր շահեր, բայց Թուրքիայի նկատմամբ իրադրությունը փոխվել Է,- ասել Է նա:- Թուրքիան ավելի ու ավելի հեռու Է գնում Եվրամիության արժեքներից: Արեւելյան Միջերկրականում իրադրությունը սրվում Է, Թուրքիան անօրինական հորատման գործունեություն Է իրականացնում (Կիպրոսի ափերի մոտ – ծանոթ. խմբ.), անհիմն համաձայնագրեր Է կնքում Լիբիայի հետ (Միջերկրական ծովի ջրատարծքի եւ ափամերձ ծանծաղուտի բաժանման շուրջը, որոնք ոտնահարում են Կիպրոսի շահերը), մենք արդեն տեսանք ռազմական միջադեպը ֆրանսիական նավի հետ:

Եվրամիությունը պետք Է հստակ հասկանալ տա, որ (Թուրքիայի կողմից) Հունաստանի եւ Կիպրոսի սահմանների հաճախացած ապօրինի հատումները միգրանտների կողմից ոչ թե Թուրքիայի երկկողմ խնդիրներ են Կիպրոսի եւ Հունաստանի հետ, այլ Թուրքիայի եւ ԵՄ-ի խնդիրը»: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցման պաշտոնական բանակցությունները մեկնարկել են 2005 թվականի հոկտեմբերին, այդ կերպ դրանք շարուակվում են արդեն գրեթե 15 տարի: Այդ ընթացքում ԵՄ այդ երկրի ընդունման ոչ մի կարգի իրական հեռանկար չի նշմարվել, ինչպես նաեւ ոչ մի կարգի ժամանակավոր շրջանակներ չկան բանակցություններն ավարտելու համար: Ընդհակառակը, այդ բանակցությունների բուն բարդ գործընթացը գրգռիչ Է դարձել Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ երկկողմ հարաբերություններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ախուրյան համայնքում նշվել է համայնքի օրը

Չինաստանի առևտրի ծավալը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ աճել է

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լուսաձոր բնակավայրում կրթահամալիր է կառուցվել

Կիևում հրթիռային հարվածներից 3 մարդ է զոհվել, Մոսկվայի ուղղությամբ արձակվել է 490 ԱԹՍ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում. Փաշինյանը՝ անկլավ-էքսկլավների մասին

Հռոմի պապի մոտ վիրահատությունից հետո թոքի քաղցկեղ է հայտնաբերվել

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչն ու աշակերտները քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր

Թրամփը նոր սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին

Հայաստանում հողերի մինչև 60-70 տոկոսը ենթակա է դեգրադացման. թեժ կետերը գնահատվել են Տավուշի և Շիրակի մարզերում

Արհեստական բանականությունը թույլ է տալիս խնդիրները լուծել Ալեքսանդր Մակեդոնացու ոճով. Արտեմ Օգանով