2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած ամսին Միացյալ Նահանգների բյուջեի պակասուրդը գրեթե հավասար Է եղել ամբողջ անցյալ ֆինանսական տարվա ցուցանիշին: Դա հետեւում Է ԱՄՆ-ի Կոնգրեսի բուջետային վարչության՝ հուլիսի 8-ին տարածած տվյալներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրապարակված զեկույցի համաձայն՝ հունիսին Միացյալ Նահանգների դաշնային բյուջեի պակասուրդը հասել Է 863 միլիարդ դոլարի:
Ըստ որում անցյալ տարվա հունիսին այն կազմել Է սոսկ 8 միլիարդ դոլար, իսկ ամբողջ 2019 ֆինանսական տարվա (ԱՄՆ-ում ավարտվել Է սեպտեմբերի վերջին) բյուջեի պակասուրդը կազմել Է 984 միլիարդ դոլար: «Այդ ավելացումը կապված Է 2020 թվականին համավարակի հարուցած տնտեսական անկման, ինչպես նաեւ այն պատասխան միջոցների հետ, որոնք դաշնային կառավարությունը ձեռնարկել Է դրա ֆոնին: (…) 2020 ֆինանսական տարվա առաջին ինն ամսում դաշնային բյուջեի պակասուրդը կազմել Է 2,7 տրիլիոն դոլար, (…) ինչը 2 տրիլիոն դոլարով ավելի Է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված պակասուրդից»,- նշված Է փաստաթղթում: Ըստ որում ֆինանսական տարվա սկզբից դաշնային բյուջե մուտքերի ծավալն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել Է 13 տոկոսով, իսկ ծախսերն աճել են գրեթե 50 տոկոսով:
ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները մարտ ամսից շուրջ 3 տրիլիոն դոլար են ներարկել ամերիկյան տնտեսություն նոր կորոնավիրուսի հարուցած համավարակի շրջանում տնտեսական աճի խթանման արտակարգ միջոցների մի քանի փաթեթների շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: