Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նատալյա Վուտովային՝ Հայաստանում գործունեության համար և հետագա հաջողություններ մաղթել:

Բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի դերը և ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը՝ նախագահ Սարգսյանը հատկապես ընդգծել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրերի կարևորությունը և դրանց շրջանակներում Հայաստանի տարբեր ոլորտներին ցուցաբերված աջակցությունը:

Նատալյա Վուտովան իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ շարունակելու է մնալ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում