Քանյե Ուեսթը մտադիր է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեփ-կատարող Քանյե Ուեսթը պատրաստվումէ 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, նա պատմելէ հուլիսի 8-ին Forbes հանդեսում հրապարակված հարցազրույցում:

«Ես իմ թեկնածությունը որպես հանրապետական կառաջադրեի այն դեպքում, եթե չլիներ (Հանրապետական կուսակցությունը ներկայացնող գործող նախագահ Դոնալդ) Թրամփը: Եթե Թրամփն ընտրարշավում Է, ապա ես կմասնակցեմ որպես անկախ թեկնածու»,-հայտարարելէ Ուեսթը: Նա նշել է, որ այլեւս չի աջակցում Սպիտակ տան ներկայիս ղեկավարին, չնայած այն բանին, որ նրա կողմնակիցն Է եղել վերջին տարիներին:

Միեւնույն ժամանակ երաժիշտը քննադատել Է նաեւ դեմոկրատներից իր թեկնածությունն առաջադրող նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին՝ նրան հիշեցնելով աֆրոամերիկյան հանրակցությանը հասցեագրված հետեւյալ խոսքերը. «Եթե դուք չքվեարկեք իմ օգտին, ապա սեւամորթ չեք»:

Ուեսթի խոսքով՝ այդպիսի արտահայտությունները ռասիզմի դրսեւորում են: Ռեփերը հայտնել Է, թե որպես փոխնախագահի պաշտոնի թեկնածու ինքն ընտրել Է իր ընկերոջը՝ Վայոմինգի նահանգից քահանա Միշել Թիդբոլլին: Ընտրարշավի կարգախոսը կդառնա «ԱՅՈ» խոսքը, ճշտել Է Ուեսթը:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարությունն իր անձի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն հրավիրելու նպատակ չունի իր God՚s Country նոր ալբոմի թողարկման նախաշեմին: Խոսելով արտաքին քաղաքականության ուղեգծի մասին՝ Ուեսթը նշել Է, որ ինքը «դեռ չի ձեւակերպել այն», բայց մտադիր Է «պաշտպանել Ամերիկան»: Նա նաեւ հայտարարել Է, որ «սիրում Է Չինաստանը», իսկ կորոնավիրուսի համավարակը «չինացի ժողովրդի մեղքը չԷ»:

Հայերեն العربية Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ