COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը 11 միլիոն 770 հազարից ավելի է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 772 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 541 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 767 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 041 հազար 304 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 132 հազար 999 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 626 հազար 071-ի, մահերինը՝ 65 հազար 556-ի: Շրջանցելով Ռուսաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 723 հազար 185 է, մահերինը՝ 20 հազար 198:

Չորրորդ տեղում է Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 694 հազար 230 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 368 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 10 հազար 494 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որը շրջանցել է Իսպանիային: Պերուն առանձնանում է 305 հազար 703 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 10 հազար 772 մարդ:

Իսպանիայում վարկվածների թիվը 298 հազար 869 է: Մահացածների թիվը կազմում է 28 հազար 388: Հաջորդող երկիրը Չիլին է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 298 հազար 557-ի, մահերինը՝ 6 հազար 384-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 285 հազար 768 է, մահերինը՝ 44 հազար 236: Տասնյակում է հայտնվել Մեքսիկան՝ վարակվածների թվով զբաղեցնելով 9-րդ տեղը: Մեքսիկայում հաստատված դեպքերի թիվը 261 հազար 750 է, մահերինը՝ 31 հազար 119: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ առկա է 245 հազար 688 հաստատված դեպք, 11 հազար 931 մահ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 8-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 565, որից ապաքինվել է 78 հազար 528-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 958-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 213 հազար 716 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 100 հազար 945, մահերինը՝ 134: Եգիպտոսում առկա է 76 հազար 222 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 422 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 52 հազար 600 է, մահացածներինը՝ 326: Լիբանանում կա 1885 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 36: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 372-ի: Մահացել է 14 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:

Հայերեն English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա