ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ
1 րոպեի ընթերցում
![ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/07/1020663.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որը զետեղել է «Ֆեյսբուք»-ի էջում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն իր ուղերձում նշել է. «1995թ. հուլիսի 5֊ին ՀՀ քաղաքացիները սահմանեցին, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին:
Սահմանդրության այս հոդվածներն անփոփոխելի են, դրանցում տեղ գտած արժեքները` անսակարկելի, մեր բոլորիս ձգտումն ու նվիրումը այս արժեքներին` անքննելի, մեր պետականության ընթացքը` անկասելի:
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ»։