Իրանում COVID-19- ի տարածման պատճառով դիմակներ կրելը դառնում է պարտադիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները հուլիսի 5-ից հասարակական վայրերում և հիմնարկներում դիմակների կրումը դարձնում են պարտադիր, իսկ առանց դիմակի այցելուներին կմերժեն ծառայություններ մատուցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական կայքին:

Ռոհանին կորոնավիրուսի հակազդման շտաբի նիստում մասնավորապես ասել է, որ հուլիսի 5-ից սկսած` հասարակական վայրերում դիմակների կրումը պարտադիր կլինի: Բոլոր ոլորտներում, հատկապես պետական հատվածում ծառայությունների մատուցումը պետք է կարգավորվի բժշկական արձանագրություններով:

Նախագահը նաև կոչ է արել քաղաքացիներին չթաքցնել, եթե վարակված են կորոնավիրուսով և այդ մասին տեղեկացնել մյուսներին, որպեսզի նրանք խուսափեն վարակումից:

Իրանն ավելի քան չորս ամիս պայքարում է կորոնավիրուսի դեմ. փետրվարի 19-ից, երբ իշխանությունները հաղորդեցին COVID-19-ի մասին, երկրում արդեն հայտնաբերվել է ավելի քան 237 հազար դեպք, որից ավելի քան 11 հազար 400-ը մահացել է: Միևնույն ժամանակ, առողջացել է ավելի քան 198 հազար մարդ:

Հայերեն Русский

Մահացել է քանթրի երաժշտության ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Դոլլի Փարթոնը

Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ