Միջազգային

Բոտսվանայում մահացել են հարյուրավոր փղեր, և գիտնականները գաղափար չունեն, թե ինչու

1 րոպեի ընթերցում

Բոտսվանայում մահացել են հարյուրավոր փղեր, և գիտնականները գաղափար չունեն, թե ինչու

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի շաբաթվա ընթացքում Բոտսվանայում խորհրդավոր կերպով մահացել են հարյուրավոր փղեր, և բնապահպանները հորդորում են կառավարությանը քննել «աղետալի» իրավիճակը: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Independent-ը, հաղորդում է, որ առնվազն 350 փիղ մահացել է մայիսի սկզբից՝ Օկավանգո դելտայում: Օդային հետազոտության արդյունքում պարզվել է, որ հսկաների 70 տոկոսը մահացել է ջրափոսերի մոտակայքում:

Մահվան պատճառը դեռևս պարզված չէ, և Բոտսվանիայի կառավարությունը պնդում է, որ բացառված է որսագողության, մարդկանց կողմից թունավորումների և սիբիրախտի պատճառով մահացությունը:

Փղոսկրերը հայտնաբերվել են անվնաս վիճակում, ինչը ենթադրում է, որ փղոսկրի որսագողությունը մահվան պատճառ չէ: Սիբիրախտը բնածին թույն է, որը հայտնաբերվել է հողում Բոտսվանայի շատ տարածքներում և հայտնի է, որ ժամանակ առ ժամանակ ազդում է վայրի բնության վրա, բայց իշխանությունները պնդում են, որ դա էլ մահվան պատճառ չէ:

Բոտսվանան Աֆրիկայում բնակվող փղերի մեկ երրորդի տունն է: Տեղացիները հայտնել են, որ տեսել են փղերին քայլելիս, որոնցից շատերը ընկնում են բերանքսիվայր, ինչը կարող է ցույց տալ, որ խնդիրը կապված է նրանց նյարդաբանական համակարգի հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում