«Ոսկե ծիրանի» շրջանակում քննարկում է կազմակերպվել Կաննի փառատոնի մասնակից ֆիլմի հեղինակների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում առցանց զրույց-քննարկում է անցկացվել Կաննի 73-րդ կինոփառատոնի մասնակից «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe) ֆիլմի մտահղացման, արտադրական, հետարտադրական և փառատոնային ճանապարհի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը և պրոդյուսեր Անի Որսկանյանը: Հանդիպումը վարել է «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը, անդրադառնալով «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմին, ընդգծել է, որ 11 տարի առաջ Արցախ այցելելուց հետո որոշեց աշխարհին պատմել հայկական երկրորդ հանրապետության մասին։

«Ուզում էի նկարահանել մի ֆիլմ, որը պատմելու է Ղարաբաղի մասին, չէի ուզում նկարել վավերագրական կինոնկար։ Ոզում էի, որ ֆիլմն ավելի շատ գեղարվեստական կերպով ներկայացնի Արցախում առկա աբսուրդային վիճակը»,-նշել է Նորա Մարտիրոսյանը՝ հավելելով, որ բազում հիմնադրամներ, որոնց դիմել է ֆինանսավորման համար, ցանկացել են, որ նա իր սցենարի այլ տարբերակներ գրի, այլ անկյունից ցույց տա Արցախը և այլն, իրենց սխեմաներն ու մոդելներն են առաջարկել։ Ռեժիսորը փաստում է՝ 9 տարվա ընթացքում 10-15 տարբեր սցենարներ է գրել, սակայն այսօրվա ֆիլմը շատ նման է նրան, ինչ ուզում էր ասել ամենասկզբում, և դա իր ամենամեծ հաղթանակն է։

«Ես չեմ փորձում ֆիլմով ասել՝ ով է ճիշտ, ով` սխալ, փորձում եմ փաստեր ներկայացնել։ Ոչ մի կարծիք չեմ հայտնում, հիմնվում եմ փաստերի վրա։ Իմ ֆիլմը չի նայում դեպի անցյալ, ես չեմ պատմում անցյալի մասին, ներկայացնում եմ ներկան, հայացք եմ ձգում դեպի ապագա»,-ասել է Նորա Մարտիրոսյանը։

Ռեժիսորի այս աշխատանքը հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից, ինչն աննախադեպ և ուրախալի իրադարձություն է հայկական ժամանակակից կինոյի համար։ Ֆիլմի նկարահանումների գերակշիռ մասը արվել են Հայաստանում և Արցախում։

Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրություն է։

Հայերեն Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը