Սպորտ

Պատմությունս «Ռոմա»-ի հետ շարունակվում է. Մխիթարյան

1 րոպեի ընթերցում

Պատմությունս «Ռոմա»-ի հետ շարունակվում է. Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և«Ռոմա»-իկիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իտալական ակումբի հետ ձեռք բերված համաձայնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքի իր էջում Մխիթարյանը գրել է, որ ուրախ է «Ռոմա»-ում աշխատանքը շարունակելու համար: «Պատմությունս «Ռոմա»-ի հետ շարունակվում է: Գոհ եմ, որ համաձայնության ենք եկել պայմանագրի հարցում, և հաջորդ մրցաշրջանի հետ կապված նախնական գործարք ունենք: Կան նպատակներ, որոնց ուզում եմ հասնել «Ռոմա»-ի կազմում: Առա՜ջ, «Ռոմա»,-գրել է հայ ֆուտբոլիստը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբում կմնա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Իտալական ակումբը նախնական պայմանավորվածություն ունի Լոնդոնի «Արսենալի» հետ, ըստ որի հնարավոր է, որ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում ևս հանդես գա «գայլերի» կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում