Միջազգային

ԱՄԷ-ն բժշկական օգնություն է տրամադրել առողջապահության ոլորտի ավելի քան մեկ միլիոն աշխատակիցների

3 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն բժշկական օգնություն է տրամադրել առողջապահության ոլորտի ավելի քան մեկ միլիոն աշխատակիցների

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄԷ-ն վերահաստատել է միջազգային համագործակցության ամրապնդմանն ու հումանիտար մոտեցմանուղղված իր հանձնառությունը՝ աջակցություն տրամադրելով առողջապահական ոլորտի ավելի քան մեկ միլիոն աշխատակիցների։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից, օգնությունն իրենից ներկայացնում է ավելի քան 1000 տոննա անձնական պաշտպանիչ պարագաներ, բժշկական և սննդի օգնություն աշխարհի մի շարք երկրների,որտեղ տարածվել է համաճարակը (Covid-19):

Մեկնաբանելով այս ձեռքբերումը՝ Միջազգային համագործակցության հարցերով պետնախարար Ռիմ բինթ Իբրահիմ ալ Հաշեմին նշել է. «Հիմնադրման օրվանից ԱՄԷ-ն ձգտում է ամրապնդել այլ երկրների հետ համագործակցության և համերաշխության կապերը և գտնում է, որ բոլոր երկրները պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և հասնեն համերաշխության։Եվ ավելի քան մեկ միլիոն բուժաշխատողներինօգնություն տրամադրելը հաստատում է պետության օգնության ձեռք մեկնելու հանձնառությունը՝ անկախ կրոնից, ռասսայական պատկանելությունից կամ գաղափարախոսությունից»։

ԱՄԷ-ն համաճարակի բռնկումից ի վեր վիրուսների տարածումը կասեցնելու գլոբալ մարդասիրական ջանքերի խթանման գործում առաջատար երկրներից է։ Ինչպես նաև համարվում է տարածաշրջանում վիրուսի դեմ պայքարում օգնության խոշորագույն մատակարարը։

Ավելին, ԱՄԷ-ն համագործակցել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ` այդպիսով ևս փորձելով օգնություն տրամադրել այն երկրներին, որոնք փորձում են հաղթահարել համաճարակը։ Դուբայի միջազգային մարդասիրական քաղաքը (IHC), որն իր մեջ ներառում է մարդասիրական օգնության ամենամեծ պահեստները, օժանդակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը վերջինիսկողմից տրամադրվող օգնությունների ավելի քան 80% -ը տարբեր երկրներ տեղափոխելու հարցում։

Արաբական Միացյալ Էմիրությունները տարբեր գլոբալ տվյալների բազաներում կիսվել է գենոմի հաջորդականության և մուտացիայի վերաբերյալ տվյալներով, այդ թվում՝ նաև Covid-19 գենոմի Nexstrain բաց տվյալների բազայում, որի նպատակն է օգնել գիտնականներին աշխարհում հետևել վիրուսի բռնկումների տարածմանը:

Էմիրությունները կշարունակի տրամադրել անձնական պաշտպանիչ պարագաներ, վիրուսի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաևկօժանդակի հետազոտություններին։

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

Միջազգային

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Միջազգային

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Միջազգային

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Միջազգային

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

Միջազգային

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում