Ճապոնիայում սկսվել Է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի AnGes Inc. դեղագործական ընկերությունը հունիսի 30-ին Օսակայի համալսարանին կից հիվանդանոցում սկսել Է մարդկանց վրա նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ երկրում առաջին կլինկակական փորձարկումները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է NHK հանրային հեռուստատեսությունը:

Սպասվում Է, որ առաջին փուլում հետազտությանը կմասնանկցեն 20-ից մնչեւ 30 կամավորներ հիվանդանոցի բուժանձնակազմի թվից: Նրանցից ոմանց բժիշկները մտադիր են պատվաստանյութը ներակել բավականաչափ մեծ ծավալով, որպեսզի պարզեն անհրաժեշտ չափաքանակը:

Արդյունավետության հաստատման եւ կողմնակի ազդեցությունների բացակայության դեպքում ենթադրվում Է աշնանը ներգրավել մինչեւ 400 կամավոների հոսպիտալի պացիենետների թվից: AnGes Inc.-ը պլանավորում Է մինչեւ 2021 թվականի հուլիսի 31-ն ավարտել մարդկանց վրա նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյթուը կլինիկական փորձարկումները:

Ներկայումս ամբողջ աշխարհում կատարվում են կորոնավիրուսի դեմ առնվազն 10 պատվաստանյութի փորձարկումեր: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ավելի վաղ հանդես Է եկել այդ պատրաստուկների արտոնագրերի կառավարման միջազգային մարմնի ստեղծման գաղափարով:

Այդ նախաձեռնության գլխավոր նպատակը զարգացող երկրներին պատվաստանյութի կայուն մատակարարումների ապահովումն Է: Նոր կորոնավիրուսի համավարկի սկզբից ի վեր աշխարհում վարակվել Է ավելի քան 10,1 միլիոն մարդ, ավելի քան 500 հազարը մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին