Մարկեդոնովը՝ հայաստանյան ընդդիմության հետ ՌԴ պաշտոնատար անձանց հանդիպումների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձանց հանդիպումները հայաստանյան ընդդիմության հետ չեն բացառում ՀՀ իշխանությունների հետ սերտ համագործակցությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով հայաստանյան լրատվամիջոցներում ՌԴ-ի կողմից ՀՀ ընդդիմությանը սատարելու մասին լուրերին։

«Ռուասաստանի՝ ՀՀ ընդդիմությանը սատարելու մասին լուրերը երևի հիմնված են վերջերս ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ ԲՀԿ ներկայացուցչի հետ հանդիպման վրա։ Ես հիշում եմ նաև, որ մի ժամանակ Ռուսաստանին մեղադրում էին այն բանում, որ նրանք միայն իշխանությունների հետ են համագործակցում և չեն կառուցում հարաբերություններ հայկական ընդդիմության հետ։ Այժմ ռուսական դիվանագիտությունը սկսել է աշխատել Հայաստանում քաղաքական ուժերի ողջ սպեկտորի հետ», - նշեց Մարկեդոնովը:

Նրա խոսքով՝ հայ և ռուս պաշտոնյաների երկխոսությունը շարունակվում է, Պուտին-Փաշինյան մակարդակով պաշտոնական հանդիպումների թիվը բավական մեծ է։ Բանախոսը նաև նկատեց, որ ԱԳ նախարարներ Մնացականյանը և Լավրովը, Պաշտպանության նախարարներ Տոնոյանը և Շոյգուն նույնպես հանդիպում են կանոնավոր ռեժիմով։

«Ռուս-հայկական հարաբերությունները դուրս են գալիս երկու կամ երեք կերպարների շրջանակից», - ասաց Մարկեդոնովը:

Նա հիշեց, որ 2018 թվականին արևմտյան ԶԼՄ-ներում զարմանում էին, թե ինչու է Մոսկվան ճանաչել Փաշինյանին, և ընդգծեց, որ պատճառն այն էր, որ Ռուսաստանում հասկանում էին՝ նրա հետևում կանգնած է ժողովրդի աջակցությունը։

Մարկեդոնովը վստահեցրեց՝ ՌԴ իշխանությունները Փաշինյանի հետ շփվել և հանդիպել են, ու շարունակելու են շփվել և հանդիպել, սակայն շեշտեց, որ դա չի նշանակում, թե այլ քաղաքական գործիչների հետ պետք չէ շփվել։ Այսպես են աշխատում բոլոր դեսպանները, դիվանագետները բոլոր երկրներում։

ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատողի խոսքով՝ ոչ մի արտառոց բան դրանում չկա, տարբեր քաղաքական ուժերի հետ աշխատանքը սովորական պրակտիկա է։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Ռուբիոն և Սիբիհան քննարկել են Ուկրաինայի հարցով խաղաղության ջանքերը և ռազմավարական գործընկերության զարգացումը

Արդարադատության նախարարն անդրադարձել է ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան դեպքին

Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը ԵՄ քաղաքացիական հասարակության հետ

Կոնգոն 66 զինվորի մահվան է դատապարտել «վախկոտ» լինելու համար

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Մեդինսկին և Ումերովը հայտնել են, որ եռակողմ հանդիպման օրակարգում խաղաղության հասնելու ուղիների որոնումն է

Աննա Հակոբյանը Երևանի խցանումների խնդիրը կապել է կառուցապատման և երթևեկության երկարաժամկետ պլանավորման հետ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը

Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները