Քաղաքականություն

ԱԺ նախագահը հրապարակել է ՍԴ նախագահին և 3 դատավորի փոխարինելու Սահմանադրության փոփոխությունները

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը հրապարակել է ՍԴ նախագահին և 3 դատավորի փոխարինելու Սահմանադրության փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո կդադարեցվի ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնավարումը, իսկ ՍԴ նախագահը կշարունակի պաշտոնավարել, որպես Սահմանադրական դատարանի անդամ:

Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ուժի մեջ մտնելուց հետո կդադարեցվի ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի (որը, ի դեպ, համարում է, որ 12 տարի ժամկետն իրեն չի վերաբերում), Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում