ԵՄ-ն վերահաստատել է Հայաստանի իսկական բարեկամն ու գործընկերը լինելու հանգամանքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միույթունը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետության իսկական բարեկամն ու գործընկերն է և պարտավոր է շարունակել աջակցել եվրաինտեգրման բարեփոխումների ուղին ընտրած Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրյուս Կուբիլիուսի և վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանի համատեղ հայտարարության մեջ:

«2020 թվականի մարտին ԵՄ-ն արագորեն արձագանքեց COVID-19-ի բռնկմանը Հայաստանում և մոբիլիզացրեց ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ օգնության փաթեթները: ԵՄ-ն պարտավոր է շարունակել աջակցել Հայաստանին և Արեւելյան գործընկերության այն երկրներին, որոնք ընտրել են եվրաինտեգրման բարեփոխումների ուղին: Կա մի ասացվածք, որ ճգնաժամի ընթացքում դուք կիմանաք, թե ով է ձեր իրական ընկերները: COVID-19 պանդեմիան հենց այնպիսի ճգնաժամ է, որը հաստատում է, որ ԵՄ-ն Հայաստանի իսկական բարեկամն ու գործընկերն է։ Մենք համոզված ենք, որ այս գործընկերությունը լուսավոր ապագա ունի երկու կողմերի՝ և Հայաստանի, և ԵՄ-ի համար»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարությունում ասված է նաև, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանը Եվրոպայի մասն է և մնում է աշխարհառազմավարական գերակայություն Եվրոպական Միության համար։ Եվրոպական Միությունն ավելի քան 3 մլրդ եվրո է հատկացրել ԵՄ-ի հետ ընդհանուր հարևանության երկրների համար, որից 962 միլիոնը կուղղվի Արևելյան գործընկերության տարածաշրջան, ներառյալ՝ Հայաստան:

Հայերեն العربية English Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել