Մշակույթ

Սիմֆոնիկ նվագախումբն առցանց կներկայացնի Բորոդինի թիվ 2 «Դյուցազնական» սիմֆոնիան

1 րոպեի ընթերցում

Սիմֆոնիկ նվագախումբն առցանց կներկայացնի Բորոդինի թիվ 2 «Դյուցազնական» սիմֆոնիան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն առաջարկում է հունիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, միանալ առցանց ցուցադրությանը և տանն ունկնդրել Ալեքսանդր Բորոդինի թիվ 2 «Դյուցազնական» սիմֆոնիան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են «ԴասA» կրթամշակութային նախագծի մասնակիցները։

Ցուցադրությանը հնարավոր է հետևել նաև «DAS A» հավելվածի միջոցով։

Android: http://bit.ly/2v5Jo3r

iOS: https://apple.co/2TDjyNX

Պատանիների մշակութային կրթությանն ուղղված «ԴասA» նախագիծը միտված է կրթության բնագավառում նոր մոտեցումներով հանդես գալուն, ինչի շնորհիվ պատանիների շրջանում կհանրայնացվի դասական, ազգային արվեստը, կսերմանվեն բարձր արժեքներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում