Երևանի վարչական շրջաններում կգործի 20 մանկապարտեզ. մնացածները ժամանակավորապես կփակվեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վարչական շրջանների մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները»,-գրել է Կարապետյանը:

Նա նաև ներկայացրել է վարչական շրջանների այն մանկապարտեզների ցանկը, որոնք կընդունեն երեխաներին.

Կենտրոն - թիվ 1

Արաբկիր - թիվ 25, թիվ 31

Աջափնյակ - թիվ 47, թիվ 50

Ավան - թիվ 52

Դավթաշեն - թիվ 60, թիվ 62

Էրեբունի - թիվ 64, թիվ 66

Մալաթիա-Սեբաստիա - թիվ 91, թիվ 96

Նոր Նորք - թիվ 100, թիվ 114

Նորք-Մարաշ - թիվ 122

Նուբարաշեն - թիվ 125

Շենգավիթ - թիվ 126, թիվ 139

Քանաքեռ-Զեյթուն - թիվ 162, թիվ 157:

Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վարչական շրջանների աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների եւ խմբերի։

Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված գործում է արտակարգ դրության ռեժիմ: Հունիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր18 698դեպք, որոնցից7 560-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում10 728պացիենտ: Կատարվել է89 992թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան309դեպք:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում