Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ
2 րոպեի ընթերցում
![Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/06/1018685.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 17-ին պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր:
Առաջին ընթերցմամբ պատգամավորներին կներկայացվեն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացուներ կատարելու օրենսդրական փաթեթը, Տեսալսողական մեդիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացուներ կատարելու օրենսդրական փաթեթը:
Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանականները կքննարկեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացուներ կատարելու օրենսդրական փաթեթը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացուներ կատարելու օրենսդրական փաթեթը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացուներ կատարելու օրենսդրական փաթեթը և այլն օրենքների նախագծեր ու օրենսդրական փաթեթներ:
Նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
Հունիսի 17-ին Ազգային ժողովում տեղի կունենա Կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանը:
Նորայր Շողիկյան