Քաղաքականություն

«Իմ քայլը»-ի պատգամավորները կքվեարկեն իրենց խղճի և մտքի համոզմունքով. Մակունց

2 րոպեի ընթերցում

«Իմ քայլը»-ի պատգամավորները կքվեարկեն իրենց խղճի և մտքի համոզմունքով. Մակունց

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկելու են իրենց խղճի և մտքի համոզմունքով:

«Արմենպրես»-իփոխանցմամբ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Մենք երեկ խմբակցության նիստին որոշում ենք կայացրել, որ ուսումնասիրելով դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը, ինչպես նաև այսօր հետևելով դատախազի ելույթին, քննարկումներին, հարցերի պատասխաններին, պատգամավորները իհարկե իրենց խղճի և մտքի համոզմունքով, փակ քվեարկության ժամանակ կարտահայտեն իրենց կարծիքը՝ ինչպես միշտ առաջնորդվելով ԱԺ պատգամավորի կոչման և առաքելության սկզբունքով»,-ասաց Մակունցը:

Անդրադառնալով Սասուն Միքայլելյանի բացակայությանը՝ խմբակցության ղեկավար Մակունցն ասաց, որ Միքայելյանը նաև նախորդ քառօրյա նիստին ներկա չի եղել՝ առողջական խնդիրների հետ կապված: Խմբակցության նիստի բովանդակային մասին անդրադարձ նա չկատարեց, սակայն կրկնեց՝ խմբակցության պատգամավորը քվեարկելու է իրենց խղճի և համոզմունքների համաձայն: Անդրադառնալով հարցին, թե խմբակցությունը միակա՞մ է, Մակունցն այս մասին որևէ հրապարակում չարեց՝ շեշտելով, որ քվեարկությունը փակ է:

ԱԺ-ում ժամը 15:00-ից մեկնարկել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգմավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով փակ գաղտնի քվեարկությունը: Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս, որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու միջնորդությունը ԱԺ հունիսի 15-ի նիստում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում