Քաղաքականություն

ԱԺ շենքի դիմացից ոստիկանությունը 150-ից ավելի քաղաքացու բերման է ենթարկել

1 րոպեի ընթերցում

ԱԺ շենքի դիմացից ոստիկանությունը 150-ից ավելի քաղաքացու բերման է ենթարկել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային ժողովի շենքի մոտից ավելի քան 150 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Ժամը 13։30-ի դրությամբ ԱԺ-ի դիմացից ոստիկանության տարբեր բաժիններ է բերվել 154 անձ»,- նշեցին ոստիկանությունից։

Ազգային ժողովը հունիսի 16-ին քննարկում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Ազգային ժողովի շենքի մոտ հավաքվել են Գագիկ Ծառուկյանի աջակիցները, ովքեր պահանջում են դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում