Քաղաքականություն

Ծառուկյանն իրեն վերագրվող գործը համարում է շինծու

7 րոպեի ընթերցում

Ծառուկյանն իրեն վերագրվող գործը համարում է շինծու

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը իրեն վերագրվող գործը որակում է շինծու, նա վստահեցնում է, որ ընտրակաշառք չի տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝Ծառուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդության ներկայացմանը:

Ծառուկյանի կարծիքով՝ այս գործընթացները հետևել են հունիսի 5-ին ԲՀԿ քաղխհորդի նիստում իր հայտարարությանը և կապված են դրա հետ:

«Ընտրակաշառքի թուղթ են գտել: Ծառուկյանը գումար տվե՞լ է: Կա՞ այդպիսի ապացույց: Մարդու գլխին գործ են սարքում, մարդուն չեն հարցնում, չկա այդպիսի մարդ, որ ես տված լինեմ: Կա՞ մեկը, որ ասում է Ծառուկյանն այդ գումարը տվել է ինձ, տանեմ կաշառք տամ: Գնացեք իրեն հարցրեք: Մի անգամ հարցնեինք, նոր ընդդիմության ղեկավարին բերեիք: Իմ սկզբունքից հետ չեմ կանգնելու, ես այս երկիրը սիրում եմ, ամեն ինչ արել եմ, շահի համար անողը թող թուրք, ադրբեջանցի լինի, թող դավաճան լինի»,-ասաց Ծառուկյանն ու կարծիք հայտնեց, թե ինքը պարզապես իշխանությանը խանգարել է՝ իրականությունը ներկայացնելով:

Նա դժգոհեց հեղափոխությամբ իշխանության եկած կառավարության աշխատանքից: «Առաջին օրվանից եմ ասել՝ ձեր կողքին եմ եղել, 1/3-րդը տվել եմ, հրավիրել է, Փաշինյանի հետ ստորագրել եմ հուշագիրը, բոլոր հարցերով ցանկացել եմ աջակցել, որ ժողովրդի սպասելիքն իրականություն դառնա»,-ասաց ԲՀԿ ղեկավարն ու կարծիք հայտնեց, որ սակայն իշխանությունը չի արդարացրել սպասումները, ժողովրդին տված խոստումները չեն կատարվել:

Ծառուկյանը գոհ չէ նաև համավարակի ընթացքում իշխանության ձեռնարկած քայլերից, վարած արտաքին քաղաքականությունից:

«Բերել եմ երկրի համար 20 մլրդ դոլար: Ջավադյանին հարցրեք, Փաշինյանին հարցրեք, որ տնտեսական հեղափոխություն լինի: Տնտեսական հեղափոխություն չի լինում»,-նշեց նա:

ԲՀԿ ղեկավարը շեշտեց՝ ինքն այսօր ընդամենը սեփականատեր է, բոլոր կառույցները կառավարվում են: «Բայց ես ինչ կապ ունեմ կառավարման հետ: Խնդիր, հարց կա, տվեք, կպատասխանեմ»,-ասաց Ծառուկյանը:

ԲՀԿ ղեկավարի խոսքով՝ իշխանությունը ներքին զորքերին է հանել, սակայն իրենք դեռ հանրահավաք չեն արել: Նա վստահեցրեց սակայն, որ երբ արտակարգ իրավիճակը կհանվի այդ ժամանակ հանրահավաք կանեն:

«Ես պատրաստ եմ ցանկացած հարցի, ցանկացած խնդրի: Օրենքը բոլորի վրա է ազդում: Բայց շինծու գործն ամոթ է: Ես պատրաստ եմ: Դրանով Ծառուկյանին ավելի հերոսացնում եք»,-նշեց նա:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:

Հունիսի 16-ին ԱԱԾ-ն մեկ այլ հաղորդագրությամբ նշել է, որ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ պետական պաշտոնատար անձինք, կազմակերպված հանցավոր մեխանիզմով, 2017 թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին՝ ընտրությունների նշանակման օրվանից առաջ և հետո ընկած ժամանակահատվածում, համոզելու, նյութապես շահագրգռելու կամ այլ ապօրինի եղանակով, մայրաքաղաքից դուրս հաշվառված ու այլ համայնքներում ժամանակավոր կամ մշտական բնակության վայր, ինչպես նաև ընտրելու իրավունք ունեցող շուրջ 100-120 հազար ՀՀ քաղաքացիների դրդել են իրենց հաշվառման իրական վայրերից կարճ ժամանակով, ձևականորեն տեղափոխվել և ՀՀ օրենսդրությամբ ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր օգտագործելու միջոցով, հաշվառվել փաստացի նրանց համար ժամանակավոր կամ մշտական բնակության վայր չհանդիսացող՝ Երևան քաղաքի վարչական շրջանների տարբեր հասցեներում, որպիսի պայմաններում հնարավորություն են ստացել նշված անձանց ներառելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրողների ցուցակներում և այդ կերպ Երևանի ավագանու ընտրություններին ապահովել անհրաժեշտ քանակի «կողմ» ձայներ, իսկ ընտրություններն ավարտվելուց անմիջապես հետո նշված անձանց կրկին տեղափոխել և հաշվառել են Երևան քաղաքից դուրս գտնվող՝ իրենց հաշվառման իրական վայրերում։ Վերոգրյալից բացի, նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2004 թ. ապրիլի 30-ին հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, մասնակցելով տարբեր տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անցկացված Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իրենց կուսակցության, թեկնածուների, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու նպատակով ընտրողներին անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով տրամադրել են կաշառք` դրամ, գույք կամ որևէ այլ առավելություն, որպիսի ապօրինի գործողություններով տարբեր ընտրություններին կամ հանրաքվեներին ստացել են իրենց համար ցանկալի արդյունքներ։ Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թ. հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են լայնածավալ քննչական ու դատավարական այլ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Աննա Գրիգորյան

Միջազգային զեկույցներում ՀՀ-ի հետ կապված բոլոր հարցերը մեր օրակարգում են. ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Միջազգային զեկույցներում ՀՀ-ի հետ կապված բոլոր հարցերը մեր օրակարգում են. ԱԽ քարտուղար

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ցույց է տալիս, թե որքան հեռու է կառույցը պատրաստ գնալ Հայաստանի հարցում. Մարագոս

Քաղաքականություն

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ցույց է տալիս, թե որքան հեռու է կառույցը պատրաստ գնալ Հայաստանի հարցում. Մարագոս

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկում են ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր

Քաղաքականություն

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկում են ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել

Քաղաքականություն

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել

Արևելյան գործընկերությունն օգտակար հարթակ է ՀՀ-ԵՄ հարաբերությունները սերտացնելու համար. Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

Արևելյան գործընկերությունն օգտակար հարթակ է ՀՀ-ԵՄ հարաբերությունները սերտացնելու համար. Վասիլիս Մարագոս

ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունը ժամանել է Հայաստան

Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունը ժամանել է Հայաստան

ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների ուղղությամբ՝ համարելով դա առաջնահերթություն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների ուղղությամբ՝ համարելով դա առաջնահերթություն

Հայ-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել. Գլենդելի քաղաքապետ

Քաղաքականություն

Հայ-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել. Գլենդելի քաղաքապետ

ԱԽ քարտուղարը Հայաստանի դիմակայունության կարևոր գործոն է համարում դիվերսիֆիկացիան և ժողովրդավարությունը

Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը Հայաստանի դիմակայունության կարևոր գործոն է համարում դիվերսիֆիկացիան և ժողովրդավարությունը

Ավստրալիայի վարչապետը մերժել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու առաջարկը

Քաղաքականություն

Ավստրալիայի վարչապետը մերժել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու առաջարկը

Ֆրանսիայում 178 թեկնածու կհանի թեկնածությունը՝ աջերին խանգարելու համար. Le Monde

Քաղաքականություն

Ֆրանսիայում 178 թեկնածու կհանի թեկնածությունը՝ աջերին խանգարելու համար. Le Monde

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում