Միջազգային

Ղրղզստանի վարչապետը հրաժարական է տվել

1 րոպեի ընթերցում

Ղրղզստանի վարչապետը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը հրաժարական է տվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ դա կապված է ռադիոհաճախականության վաճառքի սկանդալի հետ:

«Այսօրվա բարդ պայմաններում, երբ երկիրը հակադզում է կորոնավիրուսի վարակի սպառնալիքին և պայքարում դրա տնտեսական հետևանքների դեմ, կառավարությունը պետք է աշխատի կայուն և վայելի քաղաքացիների լիարժեք վստահությունը, իսկ անորոշ իրավիճակը խանգարում է կառավարության լիարժեք աշխատանքին: Այդ ամենից ելնելով` որոշում եմ կայացրել վայր դնել վարչապետի լիազորությունները»,– ասված է Մուհամեդկալի Աբիլգազիևի ուղերձում:

Մայիսի կեսերին երկրի խորհրդարանում սկանդալ էր բարձրացել ռադիոհաճախականության անօրինական վաճառքի հետ կապված։ Պատգամավորների վարկածի համաձայն, ռադիոհաճախականությունն անօրինական վաճառվել էր երկրի բջջային օպերատորներից մեկին, ինչի հետևանքով պետությանը մի քանի միլիոնի վնաս է հասցվել:

Հարուցված քրեական գործի շրջանակում կան ձերբակալվածներ: Պատգամավորներից ոմանք այն կարծիքին են, որ վարչապետը կարող է մասնակցություն ունեցած լինել այդ գործում:

Մուհամեդկալի Աբիլգազիևը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում