Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կներկայացնի համերգ՝ նվիրված Բուժաշխատողի օրվան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հունիսի 21-ին կներկայացնի առցանց համերգ՝ նվիրված Բուժաշխատողի օրվան։ Կենտրոնի բոլոր երաժշտախմբերը փոքր կազմերով իրենց խոնարհումը կբերեն այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգն անցկացվելու է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան պատշգամբում, որտեղ կտեղադրվի հատուկ լուսավորություն։ Համերգի ընթացքում պահպանվելու են անվտանգության և հակահամաճարակային բոլոր կանոնները։

ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանը շեշտում է՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում փորձում են այլ կերպ օգտագործել կենտրոնի տարածքները։ Նախկինում այս տարածքը բազմիցս ցանկացել են օգտագործել, սակայն այն քիչ թվով հանդիսատես էր տեղավորում, իսկ այս պարագայում հնարավորություն է ստեղծվել համերգ իրականացնել առանց հանդիսատեսի։

«Հատկանշական այդ օրը հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը։ Այս քայլով մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր բժիշկներին, բուժքույրերին, շտապօգնության անձնակազմերին, տեխնիկներին, դեղատների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում մեր առավել խոցելի բնակչության համար: Շնորհակալություն նրանց բոլորին ամենօրյա զոհողությունների, նվիրվածության ու քաջության համար: Շնորհակալություն փրկված կյանքների համար»,-նշում է տնօրեն Նորայր Նազարյանը, ում նախաձեռնությամբ էլ իրականություն կդառնա այս համերգը։

Համերգին կներկայացվեն հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Այն հասանելի կլինի հունիսի 21-ին, ժամը 21։00 Կամերային երաժշտության ազգային կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Բուժաշխատողի օր: Օրը պաշտոնական և ոչ պաշտոնական օղակներին հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ արժևորել բուժաշխատողի դերն ու նշանակությունը հասարակության մեջ:

Հայերեն Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը