Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլայ Պատրուշևին Ռուսաստանի օրվա առիթով

2 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլայ Պատրուշևին Ռուսաստանի օրվա առիթով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի օրվաառիթով Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Արմեն Գրիգորյանի ուղերձը․

«Հարգելի Նիկոլայ Պլատոնի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Այս նշանակալի օրը դարձել է իսկապես համաժողովրդական տոն, նոր Ռուսաստանի կայացման խորհրդանիշ՝ պետության, որի դիրքերը միջազգային ասպարեզում անշեղորեն ամրապնդվում են: Դուք հիրավի կարող եք հպարտանալ Ռուսաստանի կողմից իր դինամիկ զարգացման բոլոր ուղղություններով ձեռք բերված հաջողություններով և առաջընթացով:

Հայաստանի Հանրապետությունում մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա խորացմանը, մեր երկրների միջև բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ անվտանգության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ՝ մեր պետությունների կենսապես կարևոր շահերի ապահովման նպատակով և ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Այս տոնական օրվա առթիվ ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլայ Պլատոնի, քաջ առողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ՝ ի նպաստ Ռուսաստանի, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարգավաճում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում