Միջազգային

ԵՄ երկրներ ուղևորությունների սահմանափակումները փուլային մոտեցմամբ վերացնելու առաջարկ է ներկայացվել

3 րոպեի ընթերցում

ԵՄ երկրներ ուղևորությունների սահմանափակումները փուլային մոտեցմամբ վերացնելու առաջարկ է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրահանձնաժողովը առաջարկ է ներկայացրել Շենգենյան գոտու բոլոր անդամ երկրներին և ասոցացված անդամ երկրներին՝ մինչև 2020 թվականի հունիսի 15-ը ներքին սահմանների հսկողությունը վերացնելու, ինչպես նաև երկրների քաղաքացիների «ոչ կենսական» ուղևորությունների համար ժամանակավոր սահմանափակումը մինչև 2020 թվականի հունիսի 30-ը երկարաձգելու վերաբերյալ․Հետագայում կդիտարկվի նաև սահմանափակումները փուլային վերացնելու մոտեցումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից։

ԵՄ անդամ պետությունների ընտրությամբ այլ երկրների քաղաքացիների ուղևորությունների նկատմամբ սահմանափակումները պետք է վերացվեն համաձայն սկզբունքների ամբողջության և սահմանված չափանիշների, այդ թվում ՝ առողջական վիճակի, ուղևորության ընթացքում զսպման միջոցառումների կրառման կարողության և փոխադարձ նկատառումների հիմման վրա՝ միաժամանակ հաշվի առնելով համապատասխան աղբյուրների՝ Հիվանդությունների կանխարգելման եվրոպական կենտրոնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տրամադրած տեղեկատվությունը։

Այն երկրներին, որոնց քաղաքացիների նկատմամբ սահմանափակումները երկարաձգվում են, Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել թույլատրելի ուղևորությունների կատեգորիաները․օրինակ՝ ներառել միջազգային ուսանողներին։

Հանձնաժողովը միաժամանակ նախապատրաստում է և շուտով կհրապարկի ընդհանուր ցուցումներ ԵՄ անդամ պետությունների համար, որը կօգնի ապահովել արտասահմանում մուտքի արտոնագրերի տրամադրման գողծողությունների և սահմանափակումների փուլային վերացման պատշաճ համակարգումը։

Ներքին գործերի գծով ԵՄ հանձնակատար Ելվա Յոհանսոնընշել է, որ«ներքին բոլոր սահմանների հսկողությունը վերացնելուց հետո, մենք առաջարկում ենք հուլիսի 1-ից սահմանել դեպի ԵՄ ուղևորությունների համար սահմանապակումները վերացնելու պարզ և ճկուն մոտեցում։ Միջազգային ուղևորությունները կարևոր են տուրիզմի և բիզնեսի, ընտանիքների և ընկերների վերամիավորման համար։ Բոլորիս կողմից զգուշություն պահպանելով՝ ժամանակն է սահմանափակումների վերացման ուղղությամբ հստակ նախապատրաստական աշխատանք տանել այն երկրների հետ, որոնց առողջապահության հետ կապված իրավիճակը մոտ է ԵՄ-ին, և վերստին ստանձնել մուտքի արտոնագրերի հետ կապված գործողությունները»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում