Մենք վստահ ենք, որ պատրաստ ենք սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը. ՀՀ ԱԳ նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը վստահ է, որ պատրաստ է Եվրամիության հետ սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը, պատրաստ է իր կարողություններով նույնիսկ շատ արագ շարժվել դեպի այդ երկխոսության ավարտ, որի արդյունքն արդեն լինելու է բուն ազատականացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանի հարցին:

«Մենք համարում ենք, որ եկել ենք մի մակարդակի, որպեսզի այդ երկխոսության մեկնարկը տանք: Սա մեր մոտեցումն է, որն ունի համապատասխան արգումենտացիոն հիմք: Մեր գործընկերները նաև ունեն որոշ հարցեր, որոնց մեջ կա տարր, որն անմիջապես Հայաստանին չի վերաբերում, այլ բխում է ընդհանուր միգրացիոն իրավիճակից բխող հարցերից: Մենք պնդում ենք՝ պետք է լիներ, բայց մեր գործընկերները դեռևս ի ցույց են դրել որոշ զգուշություն: Մեզ համար սկզբունքային է, այո, մեզ անհրաժեշտ է սկսել»,-ասաց նախարարը:

Նա նկատեց բավական մեծ թվով երկրներ աջակից են Հայաստանին այս հարցում, հիշեցրեց, թե ինչպես է արտահայտվել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը անցյալ տարի ասուլիսում, սակայն նշեց՝ սա այն հարցն է, որը պահանջում է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը: Սա ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանի համար գերակա խնդիրներից մեկն է: Մնացականյանը նաև նշեց՝ ամենից բացի, դա ունի նաև չափազանց մեծ քաղաքական նշանակություն: «Հարաբերությունների ընդլայնման և խորացման առումով մարդկային շփումների գործոնն ունի մեծ նշանակություն և դրա համար պայմանները, որոնք բխում են վիզաների ազատականացման գործառույթից, ապահովում են նման միջավայր: Մենք վստահ ենք, որ մենք պատրաստ ենք սկսել այդ երկխոսությունը, պատրաստ ենք անմիջապես ներգրավվել դրա մեջ և պատրաստ ենք մեր կարողություններով նույնիսկ շատ արագ շարժվել դեպի այդ երկխոսության ավարտ, որի արդյունքն արդեն լինելու է բուն ազատականացումը: Սա գերակայություն է, սա սկզբունքային խնդիր է»,-ասաց նախարարը:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է