Քաղաքականություն

Փոխվարչապետը խորհուրդ է տալիս կառավարության գործունեությանը գնահատականներ տալ համավարակից հետո

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետը խորհուրդ է տալիս կառավարության գործունեությանը գնահատականներ տալ համավարակից հետո

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհուրդ է տալիս կորոնավիրուսի համավարակի օրերին կառավարության գործունեության վերաբերյալ գնահատականները հնչեցնել համավարակից հետո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրիգորյանն ասաց հունիսի 11-ին ՀՀ ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Նման գնահատականներ տալու համար պետք է ժամանակ անցնի: Շատ զարգացած երկրներ խոսում են այն մասին, որ ի վերջո միջոցառումների ու կարանտինի արդյունքների մասով գնահատականներ պետք է տալ որոշ ժամանակ անց: Մինչև մենք համավարակի երևույթը չչեզոքացնենք, խորհուրդ չեմ տալիս գնահատականներ տալ, որովհետև այդ գնահատականները լիարժեք չեն լինի»,- ասաց Գրիգորյանը:

Հայաստանում հունիսի 11-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 669 դեպք, որոնցից 5 466-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 876 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 75 389 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 245 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 19 միջոցառում է հաստատել։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում