Միջազգային

COVID-19. Աշխարհում ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 536 հազար մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

4 րոպեի ընթերցում

COVID-19. Աշխարհում ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 536 հազար մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 199 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 408 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 536 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 026 հազար 493 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 113 հազար 055 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 710 հազար 887-ի, մահերինը՝ 37 հազար 312-ի: (Բրազիլիան որոշում է կայացրել կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվի և մահվան դեպքերի վերաբերյալ տվյալներ չհրապարակել): Մինչ որոշումը հրապարակած մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 476 հազար 658 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 971-ը:

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 288 հազար 797 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 287 հազար 399 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 հազար 597: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Հնդկաստանը, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 266 հազար 598, մահերինը՝ 7 հազար 473: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 235 հազար 278, մահերինը՝ 33 հազար 964: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է 199 հազար 696 ընդհանուր, 5 հազար 571 մահվան դեպքով: Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը 186 հազար 205 է մահերինը՝ 8 հազար 783 մահվան դեպքով:

Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 173 հազար 832 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 351 մարդ: Դեպքրի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 171 հազար 121 է, մահերինը՝ 4 հազար 711:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 040 է, որից ապաքինվել է 78 հազար 341-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 812-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 105 հազար 283 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 70 հազար 158, մահերինը՝ 57: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 39 հազար 376 է, մահացածներինը՝ 281: Եգիպտոսում առկա է 35 հազար 444 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 1271 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 32 հազար 510-ի, մահացածներինը՝ 269 -ի: Իրաքում գրանցվել 13 հազար 481 վարակվածության, 370՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1350 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 30: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 144-ի: Մահացել է 6 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում