Քաղաքականություն

Օնիկ Գասպարյանը կնշանակվի ԶՈՒ ԳՇ պետ, Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրեն, Վահե Ղազարյանը ոստիկանապետ

1 րոպեի ընթերցում

Օնիկ Գասպարյանը կնշանակվի ԶՈՒ ԳՇ պետ, Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրեն, Վահե Ղազարյանը ոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԱԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ կատարելու որոշում է կայացրել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝

Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:

Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:

Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար»,- գրել է Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում