Իրավունք

44-օրյա պատերազմից հետո յուրաքանչյուր անհետ կորածի վերաբերյալ քննչական կոմիտեն իրականացրել է անհատական քննություն

1 րոպեի ընթերցում

44-օրյա պատերազմից հետո յուրաքանչյուր անհետ կորածի վերաբերյալ քննչական կոմիտեն իրականացրել է անհատական քննություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմից հետո անհատական քննություն է իրականացրել յուրաքանչյուր անհետ կորածի վերաբերյալ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների, արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում:

Քյարամյանը նշեց, որ դեռևս շատ վաղուց էին որոշել, որ պետք է անհատական քննություն իրականացնեն յուրաքանչյուր անհետ կորածի վերաբերյալ: 

«Եվ մենք իրականացրել ենք այդ քննությունը: Այսօր ունենք յուրաքանչյուր անհետ կորածի հետագծելիություն՝ և՛ քարտեզի վրա առանձին, և՛ ցուցմունքներով ու մնացած ապացույցներով հիմնավորված»,-ասաց նա՝ հավելելով, որ մեկի վերաբերյալ ունեն առանձին կազմված տեղեկանքներ:

Ըստ կոմիտեի ղեկավարի՝ եթե հետագայում անհետ կորածների որոնողական աշխատանքներ սկսեն, դրանք շատ կարևոր կարող են լինել:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում