Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 8952 նոր դեպք

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 8952 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 8952-ով, 181 մարդ մահացել է, 8212-ը դուրս է գրվել հիվանդանոցներից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Ընդ որում, վարակվածներից 3747-ը (41,9 տոկոս) կլինիկական դրսևորումներ չունեն։ Նոր դեպքեր են գրանցվել 83 մարզում։ Կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 2367 հոգի։ Մերձմոսկվայում հայտնաբերել են 735 վարակակիր, Սանկտ Պետերբուրգում՝ 365, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 289, Սվերդլովսկի մարզում՝ 261, Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզում՝ 167:

Համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 396 575-ի, մահացել է 4555 պացիենտ, բուժվել՝ 167469 հոգի։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրն արդեն անցել է կորոնավիրուսի գագաթնակետը։ Շատ շրջաններում սկսում են աստիճանաբար հանել համաճարակի պատճառով մտցված սահմանափակումները։

Մոսկվայում ինքնամեկուսացման և անցագրերի ռեժիմը երկարաձգել են մինչև հունիսի 14-ը։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում