Մինեապոլիսում ցուցարարներն այրել են ոստիկանության բաժանմունքի շենքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում ցուցարարներն այրել են ոստիկանության բաժանմունքի շենքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ աշխատակիցները տարհանվել են շենքի տանիքից ուղղաթիռի միջոցով: Նշվում է, որ ոչ ոք չի տուժել: Քաղաքում երրորդ օրն անընդմեջ շարունակվում են զանգվածային անկարգությունները, որոնք սկսվել են ձերբակալությունից հետո աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Քաղաքային իշխանությունները սահմանել են արտակարգ դրության ռեժիմ:

Ուրբաթ գիշերը ցուցարարները սկզբում շրջափակել են շենքը: Երբ ոստիկանները փորձել են ցրել ամբոխն արցունքաբեր գազով և լուսաձայնային նռնակով, ցուցարարները ներխուժել են շենքի տարածք, այրել այն:

Մարդիկ դուրս են եկել փողոց մի տեսանյութի հայտնվելուց հետո, որտեղ երևում է թե, ինչ վերաբերմունք են ցույց տվել ոստիկանները ձերբակալված Ջորջ Ֆլոյդի նկատմամբ: Ոստիկաններից մեկը ծնկով սեղմել էր գետնին տապալված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի կոկորդին, տեսանյութում երևում է, թե ինչպես է նա ասում, որ չի կարողանում շնչել, այնուհետև կորցնում է գիտակցությունը: Ֆլոյդին հոսպիտալացրել են, որտեղ վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Երբ տեսանյութը լայն տարածում է գտել, քաղաքի ոստիկանության ղեկավարությունը որոշում է կայացրել գործում ներգրավված 4 ոստիկանի հեռացնել աշխատանքից:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres