Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը հնարավոր է ընկել է Թուրքիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքից մայիսի 28-ի գիշերը նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հյուսիս-արևելյան հատվածում երկնաքարի ընկնելու վերաբերյալ հայտնում է Hurriyetdailynews-ը:

Թուրքական լրատվամիջոցը տեղադրել է սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է երկնաքարը բախվում գետնին ու պայծառ լույս արձակում: Երկնաքարի բախումը նկատելի է եղել Սիվաս, Բինգյոլ, Տրապիզոն, Արդվին ու մի շարք այլ նահանգներում:

Թուրքիայի Արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունն ու պատկան այլ մարմինները մեկնել են երկնաքարի անկման վայր տարածքը հետազոտելու նպատակով:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ նշված տարածքում երկնաքար է ընկել նաև 2015թ-ին: Ավելի ուշ հաստատել էր, որ երկնաքարն անջատվել էր չափերով ավելի մեծ՝ «Վեստա» երկնաքարից:

Համացանցում մայիսի 28-ի գիշերը տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է երկնային մարմինը մոտենում երկրին: Օգտատերերը նշում են, որ երկնային մարմինը երկնաքար է, որն ընկել է Հրազդան-Հանքավան հատվածում: Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Բյուրականի աստղադիտարանը Հայաստանում երկնաքարի ընկնելու վերաբերյալ փաստական տվյալներ չունեն:

Նորայր Շողիկյան

Հայերեն العربية Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս