ԱՀԿ-ն դադարեցնում է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի փորձարկումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի փորձարկումը դադարեցվել է: Նրա խոսքով, նման որոշում ընդունվել է «Լանցետ» բժշկական ամսագրում վերջերս կատարված հետազոտության մասին հրապարակումից հետո:

Թեդրոս Հեբրեյեսուսը պատմել է, որ աշխարհի տարբեր երկրների բուժհաստատություններում փորձարկումը դադարեցվել է: Թեպետ որոշ քաղաքական գործիչներ(այդ թվում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը)աջակցում էին վարակից բուժման, ինչպես նաև կանխարգելման համար հիդրօքսիքլորոքինի կիրառմանը: Ավելին, նախորդ շաբաթ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կանխարգելման համար կիրառում է այդ դեղամիջոցը, իսկ օրեր անց հայտարարեց, որ դադարեցրել է:

Բրազիլիայի նախագահը նույնպես կողմ էր արտահայտվում հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի կիրառմանը: «Լանցետ» ամսագրի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ երկու դեղամիջոցները կարող են առաջացնել լուրջ կողմնակի բարդություններ՝ ներառյալ սրտի առիթմիան: Նշվում է, որ այդ դեղամիջոցներից և ոչ մեկը չի օգնել COVID-19-ով հոսպիտալացված պացիետներին:

Հայերեն Français Русский

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո

Սյունիքի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Իրանական ավիաընկերությունների միջազգային չվերթերը կշարունակվեն ըստ ժամանակացույցի․ Իրանի քաղավիացիա

Լիտվայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքի վերացմանը

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին