Ճապոնիան պլանավորում է զբոսաշրջիկներին փոխհատուցել ուղևորության արժեքի մի մասը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են փոխհատուցել զբոսաշրջիկների ուղևորության ծախսի մի մասը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Ճապոնիայում զբոսաշրջության հարցերով գործակալություննառաջարկել է ոլորտին 12,5 մլրդ դոլար սուբսիդիա տրամադրելունախագիծ: Նշվում է, որ այս միջոցները պետք է ծախսվեն զբոսաշրջիկներին գրավելու համար: Գաղափարի իրականացման մեկնարկը նախատեսված է հուլիսից: Նախագծի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում, սակայն «The Japan Times»-ը նշում է, որ առաջարկվում է փակել հյուրերի ծախսերը 50 տոկոսի չափով՝ կախված ուղևորության արժեքից:

Մասնագետները նշում են, որ այս փոխհատուցման մեխանիզմը կարող է ընդհանուր առմամբ նման լինել այն փաթեթին, որն առաջարկել էր Սիցիլիան նախորդ ամիս: Իտալական կղզու իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են վճարել զբոսաշրջիկների ավիաուղևորության և հյուրանոցում մնալու ծախսերի մի մասը:

Հայերեն Русский

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում