Միջազգային

Ճապոնիան չեղարկում է արտակարգ դրության ռեժիմը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան չեղարկում է արտակարգ դրության ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ճապոնիայում իշխանություններն այլևս արտակարգ դրության ռեժիմի անհրաժեշտություն չեն տեսնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է տնտեսական վերականգնման հարցերով նախարար Յասուտոսի Նիսիմուրան: Սպասվում է, որ երեկոյան Ճապոնիայի վարչապետը պաշտոնապես կհայտարարի երկրում սահմանափակումների ռեժիմը չեղարկելու մասին:

«Գնահատականների նոր վերլուծության համաձայն, մենք եկանք այն եզրակացության, որ արտակարգ դրության ռեժիմը բոլոր վարչատարածքներում պահելու անհրաժեշտություն չկա, և քննարկում ենք այն չեղարկելու հարցը»,-ասել է նախարարը:

Ճապոնիայի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմը գործել է մեկ ու կես ամիս:

Ընդհանուր առմամբ, Ճապոնիայիում առկա է կորոնավիրուսի 16 հազարից ավելի վարակվածության դեպք, ավելի քան 800 մարդ մահացել է վարակի հետևանքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում