Միջազգային

ԱՄՆ-ն դուրս կգա «Բաց երկնքի մասին» պայմանագրից

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն դուրս կգա «Բաց երկնքի մասին» պայմանագրից

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս կգա «Բաց երկնքի մասին» պայմանագրից։ Ինչպես տեղեկանցում է «Արմենպրես»-ի, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը։

Իսկ ըստ Reuters գործակալության աղբյուրների՝ ԱՄՆ ղեկավարը պարզաբանել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, սակայն երկիրը հավատարիմ չի պայմանագրին։

«Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել է ևս 7 պետություն։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության նպատակներով։

ԱՄՆ-ն և Ռուսաստանը բազմիցս մեղադրել են միմյանց պայմանագիրը խախտելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում