Տարածաշրջանային

Վրաստանում մայիսի 22-ից հետո կհանվեն արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը

1 րոպեի ընթերցում

Վրաստանում մայիսի 22-ից հետո կհանվեն արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը որոշել է չերկարաձգել պարետային ժամը, երբ մայիսի 22-ից երկրում կչեղարկվի արտակարգ դրության ռեժիմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

«Չափազանց կարևոր է աստիճանաբար, զգույշ և մտածվածվերադառնալը բնականոն կյանքին՝ ինչպես տնտեսության, այնպես էլ սոցիալական առումով: Այնպես որ, կառավարությունը որոշում է կայացրել, որ արտակարգ դրությունը չի երկարաձգվի և, համատասխանաբար, չի երկարաձգվի նաև պարետային ժամը»,- ասել է Գախարիան: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ արտակարգ դրությունը հանելուց հետո կառավարության ձեռքին դեռ պետք է մնան լծակներ, որպեսզի համավարակով պայմանավորված՝ իրավիճակի վատթարացման պարագայում մտցվեն համապատասխան սահմանափակումներ: Դրա համար նա խորհրդարանին խնդրել է կատարել փոփոխություններ համապատասխան օրենսդրությունում:

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմ մտցվել է մարտի 21-ից, 10 օր անց սահմանվել է պարետային ժամ, որը գործում է ամեն օր երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում