Միջազգային

Հնդկաստանում և Բանգլադեշում «Ամֆան» հզոր ցիկլոնը 14 մարդու կյանք է խլել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում և Բանգլադեշում «Ամֆան» հզոր ցիկլոնը 14 մարդու կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանիև Բանգլադեշի արևելյան հատվածում «Ամֆան» հզոր ցիկլոնը մեծ վնասներ է հասցրել: Այն14 մարդու կյանք է խլել, ավերել հազարավոր տներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Նշվում է, որ ցունամիի գլխավոր հարվածն իր վրա է վերցրել Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգը:

«Տուժել է նահանգի ամբողջ հարավային հատվածը: Մենք շոկի մեջ ենք: Վնասները գնահատելու համար կպահանջվի 3-4 օր: Ցիկլոնը վնասել է էլեկտրականությունը, ավերելբազմաթիվ տներ, կամուրջներ»,-ասել է նահանգի գլխավոր նախարար Մամատա Բեներջին: Նա նշել է, որ նվազագույնը 10 մարդ մահացել է: Նախարարն ընդգծել է, որ ավելի շատ վնաս կրեցին այս ցունամիից, քան կորոնավիրուսից:

Ցունամիի հետևանքով 4 մարդ է մահացելԲանգլադեշում: Այնտեղ իշխանությունները տարհանել են ավելի քան 2 մլն մարդու: Զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության:

Նշվում է, որ կորոնավիրուսը բարդացրել է ցունամիին դիմակայելու աշխատանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում