Հասարակական

Կառավարությունը կփոխհատուցի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների առանձին խմբի վարձավճարը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը կքննարկի բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման մասին որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այն ընդգրկված է կառավարության մայիսի 21-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրության պայմաններում բուհերի վճարովի համակարգում սովորողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:

«Նախարարության նախաձեռնության արդյունքում ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1464-Ն որոշմամբ հատկացվել էր 82.000,0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին, որի սահմաններում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով ուսման վարձավճարի փոխհատուցում են ստացել բուհերի անվճար համակարգում չընդգրկված՝ 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված 2018-2019 ուս. տարվա համար 510 ուսանող՝ մասնակի՝ 20 տոկոսի չափով՝ 44.661.680 հազար դրամ և 2019-2020 ուս. տարվա համար/1-ին կիսամյակ/՝ 569 ուսանող ուսման վարձի 10 տոկոսի չափով 24.914. 496 հազար դրամ:

Հաշվի առնելով վերոնշյալ ցուցանիշները՝ համապատասխան ֆինանսական միջոցներ են նախատեսվել նաև 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում վերոնշյալ խմբերի սովորողներին ֆինանսական աջակցությունն ապահովելու համար:

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրության պայմաններում ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացողների շարքում ընդգրկելով ուսանողների վերոնշյալ խմբերին՝ հնարավորություն կստեղծվի համավարակի տարածմամբ պայմանավորված իրավիճակում օժանդակություն ստանալ առաջացած դժվարությունների հաղթահարման համար»,- ասված է հիմնավորման մեջ:

Հայերեն

Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի երևանյան համերգը

Վերին Գետաշենում ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը

Վատիկանում ընթանում է կոնկլավը

«Կրթվելը Նորաձև Է» շարժման հանդիպմանը բանախոսել են ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, գործարար Բակուր Մելքոնյանը և շարժման ղեկավար Աննա Հակոբյանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է Գյումրիում կառուցել գորգագործության կենտրոն ու 14 բնակարան՝ գորգագործների համար

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին է ներկայացվել ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետը

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան

Ադրբեջանի նախագահը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին. ՌԴ նախագահի օգնական

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին