Երևանի մանկապարտեզներ հաճախել է 2071 երեխա․ նախակրթարանները մայիսի 20-ից վերսկսել են աշխատանքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզները մայիսի 20-ից վերսկսել են աշխատանքը․ առաջին օրը հաճախել է 2071 երեխա։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Բազմաթիվ աշխատող ծնողների խնդրանքով նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին մենք այսօրվանից բացել ենք մանկապարտեզները։ Ընդհանուր առմամբ, Երևանի մանկապարտեզներ հաճախել է 2071 երեխա։ Ընթացքում ոչ մի խնդիր չի առաջացել, բոլոր ծնողները ենթարկվել են պարետի կողմից սահմանված կանոններին, պահել են սոցիալական հեռավորություն, երեխաները նախակրթարան մուտք գործելուց առաջ հեռավար կերպով ջերմաչափվել են։ Ներսում՝ դաստիարակներն ու դայակները հետևել են, որպեսզի բոլոր երեխաները պահպանեն միմյանցից սոցիալական հեռավորություն, խաղերի և խաղալիքների որոշ տեսակներ հանվել են օրակարգից»,- նշեցին Երևանի քաղաքապետարանից։

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր մանկապարտեզներում մայիսի 18-ին և 19-ին իրականացվել են ախտահանման աշխատանքներ, որոնք ամենօրյա բնույթ են կրելու այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է արտակարգ դրությունը։

Մայիսի 18-ին ասուլիսի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտնել էր, որ երեխաներին մանկապարտեզ տանելու համար առաջնահերթություն է տրվել այն ծնողներին, ովքեր գործնականում չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը տանը՝ կապված իրենց աշխատանքի հետ, որը հնարավոր չէ իրականացնել հեռավար կերպով։

Մանկապարտեզներին մեկ ամսվա համար տրամադրվել է 160 հազար և ավելի դիմակ ու մի քանի հազար լիտր ալկոգել, սնունդը մատակարարվում է հատուկ եղանակով՝ նոր փաթեթավորմամբ։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ի ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ի ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում