Միջազգային

Թրամփը ԱՀԿ-ի ֆինանսավորումը շարունակելու համար պահանջներ է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Թրամփը ԱՀԿ-ի ֆինանսավորումը շարունակելու համար պահանջներ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնն ամբողջությամբ կդադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը և կվերանայի իր անդամակցությունը, եթե կազմակերպությունը 30 օրվա ընթացքում չանցկացնի բարեփոխումներ, որոնք պահանջում է ԱՄՆ-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակում՝ ուղղված ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսին: Սպիտակ տան ղեկավարի խոսքով, իրենք անցկացրել են հետաքննություն՝ կապված կորոնավիրուսի տարածման առնչությամբ ԱՀԿ-ի անհաջող արձագանքին:

«Մեր ստուգումները ցույց են տվել բազմաթիվ լուրջ մտահոգություններ, որոնց մասին ես բարձրաձայնել եմ վերջին շրջանում և վերհանել եմ նորերը, որոնց պետք է ԱՀԿ-ն արձագանքեր»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը ԱՀԿ-ից պահանջում է քայլեր ձեռնարկել նկատելի բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, որի թվում է նաև Չինաստանից անկախ լինելը:

«Ակնհայտ է, որ համավարակին կազմակերպության արձագանքի հետկապված սխալներն աշխարհի համար չափազանց թանկ արժեցան»,- նշել է նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում