COVID-19. Վարակվածների թվով Բրազիլիան անցավ Մեծ Բրիտանիայից՝ հայտնվելով 4-րդ տեղում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 894 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 320 հազարից: Ապաքինվել է 1 միլիոն 908 հազար 111 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 550 հազար 294 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 91 հազար 981 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 290 հազար 678 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 722:

Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 278 հազար 188 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 709:

Վարակվածների թվով Իսպանիային հաջորդում է Մեծ Բրիտանիային շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 255 հազար 368-ի, մահացածներինը՝ 16 հազար 853-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 246 հազար 406 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 34 հազար 796: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 225 հազար 886, մահերինը՝ 32 հազար 007: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 179 հազար 927 է, մահացածներինը՝ 28 հազար 239:

Գերմանիայում 177 հազար 289 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 123 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 150 հազար 593-ի, մահացածներինը՝ 4 հազար 171-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 122 հազար 492-ի: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 057 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում ենՀնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում: Չինաստանն առանձնանում է 82 հազար 960 ընդհանուր, 6 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 701-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 33 հազար 969, մահերինը՝ 15: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 24 հազար 190 է, մահացածներինը՝ 224:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 15 հազար 691-ի, մահացածներինը՝ 118-ի: Եգիպտոսում 12 հազար 764 հաստատված դեպք կա, մահացել է 645 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 554 վարակվածության, 127 մահվան դեպք: Լիբանանում կա 931 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Հայերեն English Русский

Թումանյանի ծննդյան օրը Երևանում կկայանա «Ախթամար» ներկայացումը սառույցի վրա

Հայաստանը շահագրգռված է Նորդիկ-Բալթիկ երկրների հետ համագործակցության խորացմամբ. ԱԳ նախարար

ԱՀԿ-ն զգուշացրել է, որ եվրոպական տարածաշրջանում գրիպով հոսպիտալացումների թիվը կշարունակի աճել

Հայաստանն ու Ղրղզստանը երկկողմ առևտրաշրջանառության ավելի մեծ ներուժ ունեն. ՀՀ ԱԳ նախարար

Հուսով եմ՝ բոլորը հասկանում են, որ հարձակվելով Հայաստանի վրա, հարձակվում են ժողովրդավարական արժեքների վրա. Ալեն Սիմոնյան

Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը «Եվրաքվե» նախաձեռնությունը համարում է ժողովրդավարական գործընթացների լավ օրինակ

Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դժվարին, բայց անխուսափելի գործընթաց է. վերլուծություն

Օդի աղտոտվածությունը Բանգկոկում հասել է առողջության համար վտանգավոր մակարդակի

Հստակ է, որ Հայաստանը ցանկանում է ժողովրդավարական երկրների ճանապարհով ընթանալ. Լատվիայի խորհրդարանի խոսնակ