Քաղաքականություն

Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը հրավիրել է Էդվարդ Նալբանդյանին

2 րոպեի ընթերցում

Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը հրավիրել է Էդվարդ Նալբանդյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հաջորդ նիստին հրավիրված է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Հաջորդը հրավիրել ենք Էդվարդ Նալբանդյանին: Այս պահի դրությամբ նա տվել է համաձայնություն, որ կմասնակցի հանձնաժողովի աշխատանքին»,-ասաց Քոչարյանը:

Հարցին՝ հանդիպումը կլինի տեսակապի միջոցո՞վ, թե՞ Նալբանդյանը կգա ԱԺ, նա պատասխանեց՝ հանդիպման ձևաչափի ուղղությամբ աշխատում են: Նիստը կլինի մայիսի 26-ին կամ 27-ին:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հրավիրվելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ Քոչարյանը պատասխանեց՝ եթե հանձնաժողովը հարցեր ունենա Արցախի նախագահին, ապա Սահակյանը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանձնաժողովին հետաքրքրող հարցերին պատասխաններ տալ: Քոչարյանը որպես հանձնաժողովի նախագահ մի քանի հարց ունի՝ ուղղելու Բակո Սահակյանին: Հանձնաժողովը կգնա Արցախ, թե Բակո Սահակյանը կհրավիրվի, կախված է նրանից, թե կորոնավիրուսը ինչպիսի շարժման հնարավորություն կտա: Քոչարյանը վստահեցրեց, որ հանձնաժողովը որևէ կաշկանդվածություն չունի:

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին մայիսի 18-ին երկրորդ անգամ մասնակցեց ՀայաստանիԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը, վերջերս մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետև ԱրցախիՀանրապետությանոստիկանապետ,ԱպրիլյանպատերազմիժամանակՊաշտպանությանբանակիհրամանատարԼևոնՄնացականյանը, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ԱԳՆ պաշտոնը զբաղեցրել է 2008-2018 թվականներին։

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում