Միջազգային

COVID-19­-­­ը ԵՄ-­­ում. Ֆրանսիայում կան վարակի բռնկման նոր օջախներ, Իտալիայում բացվել են խանութները

1 րոպեի ընթերցում

COVID-19­-­­ը ԵՄ-­­ում. Ֆրանսիայում կան վարակի բռնկման նոր օջախներ, Իտալիայում բացվել են խանութները

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում մեկուսացման միջոցառումների մեղմացումից հետո գրանցվել է վարակի բռնկման ավելի քան երկու տասնյակ նոր օջախ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ դրանցից երեքը գրանցվել է մսամթերքի արտադրության գործարանում: Յուրաքանաչյուր գործարանում վարակակիրներ են եղել մի քանի տասնյակ աշխատողներ:

Իսպանիայում կայուն ձևով նվազում է վարակի հետևանքով մահերի թիվը, հասարակությունը և իշխանությունները հասկանում են, որ դա հնարավոր եղավ բժիշկների անմնացորդ ջանքերի շնորհիվ, որոնց ուղղված շնորհակալությունները չեն դադարում: Վարչապետ Պեդրո Սանչեսը նշել է, որ մտադիր է այս շաբաթ կրկին դիմել խորհրդարանին վերջին անգամ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու համար:

Իտալիայում սկսել են աշխատել խանութները, ռեստորանները, ինչպես նաև վարսավիրանոցները: Հռոմը հայտնում է մեկուսացման միջոցառումները մեղմելու նոր փուլի մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում