Միջազգային

«Apple»-ը հայտարարել է շուրջ 100 խանութի բացման և աշխատանքային նոր կարգի մասին

1 րոպեի ընթերցում

«Apple»-ը հայտարարել է շուրջ 100 խանութի բացման և աշխատանքային նոր կարգի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Apple» ընկերությունը որոշում է կայացրել մայիսի 18-ից վերսկսել իր աշխարհի շուրջ 100 խանութի աշխատանքը: Խանութները փակվել էին համավարակի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ընկերության ավագ փոխնախագահ Դեիդրե Օ'Բրայենը:

«Աշխարհում մեր շուրջ 100 խանութ բացվում է սպառողների համար»,- նշել նա:

Օ'Բրայենը հստակեցրել է աշխատանքային նոր կարգն առևտրի կետերում՝ կապված համավարակով պայմանավորված անվտանգության հարցերի հետ: Խանութ այցելողները պետք է լինեն դիմակներով, իսկ դրանց բացակայության դեպքերում աշատողները դիմակներ կտրամադրեն: Դրանից բացի, այցելուները կջերմաչափվեն, խանութներում կլինեն այնքան թվով սպառողներ, որոնց կարող են անհատապես սպասարկելաշխատողները:

Համավարակով պայմանավորված՝ ընկերությունը սկզբում իր խանութները փակել է Չինաստանում: Մարտի 14-ից որոշում է կայացվել դրանք փակել ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում