Միջազգային

Բելառուսում COVID-19-ից բուժվելուց հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 9 932 պացիենտ

1 րոպեի ընթերցում

Բելառուսում COVID-19-ից բուժվելուց հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 9 932 պացիենտ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԲԵԼՏԱ: Բելառուսում մայիսի 17-ի դրությամբ COVID-19-ից բուժվելուց հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 9 932 պացիենտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են Բելառուսի առողջապահության նախարարությունից։

Գրանցվել է 29 650 մարդ, որոնց COVID-19-ի թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Ընդհանուր առմամբ, անցկացվել է 350 515 թեստ։

Բելառուսում վարակի տարածման սկզբից ի վեր մահացել է 165 պացիենտ, որոնք Կորոնավիրուսային վարակի հետ ունեցել են մի շարք քրոնիկական հիվանդություններ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում